Տոտալ արհամարհանքի պետք է ենթարկենք: Տոտալ:
0 արձագանք,
0 տարածում,
0 քննարկում,
0 զայրույթ:
Անտեսել:
Չկա, գոյություն չունի:
-Լսել ե՞ք՝ նման բան է ասել, գրել, հայտարարել:
-Ոչ, չեմ էլ ուզում լսել, անցանք առաջ, այլ թեմա:
Գիտեմ, որ անհնարինին մոտ բան եմ ասում, բայց իր հոգեվիճակի, իր քաղաքականության, իր նպատակների դեմ սա ամենագործուն ոչնչացման զենքը կլինի: Մեկ ամիս էլ չի ձգի՝ ոտքերը կձգի, ֆիզիապես չի դիմանա:
Հ.Գ. Իշխանավարման առաջին օրից մինչ օրս նա ամեն օր ասել և խոսել է մի բան, որը դարձել է բոլորի քննարկման առարկան, բոլորի: Ինքը հատուկ ասել է, որ ընդդիմադիրը քննարկի, բարկանա, հայհոյի, ընդդիմադիրն էլ քննարկել է, բարկացել է, հայհոյել է:
Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե ամբողջ ընդդիմադիր դաշտը մեկ ամիս առհասարակ չխոսի նրա մասին և իր օրակարգն ու իր կառուցողական թեմաները առաջ մղի: Իրավիճակ կփոխվի:
Էլիզա Առաքելյան